Թրամփ․ Իրանի հետ պատերազմում սկսվել է բեկումնային փուլԳերմանիայի զինված ուժերը կպաշտպանեն Լատվիայի օդային տարածքը Սեյմի ընտրությունների ընթացքումԳագիկ Խաչատրյանին վիրահատած գերմանացի բժիշկը ժամանում է Հայաստան՝ կալանավայրում նրան տեսակցելուՓաշինյանի քաղաքականությունը Արցախի քաղաքական և պետական ժառանգության վերացման գործընթաց է․ ՀակոբյանՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը քննադատել է Բաքվի միջոցառմանը եվրոպացի պաշտոնյաների մասնակցությունըՌԴ ՊՆ․ Չեռնոմորսկի նավահանգստում հարված է հասցվել ռազմական բեռ տեղափոխող նավիՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնԼեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կժամանի ՈւկրաինաՍեպտեմբերի 19-ից Երևանի օդանավակայանի խաչմերուկում երթևեկության փոփոխություն կլինիԿարծիք կա, որ TRIPP-ը նպատակ ունի դուրս մղել Չինաստանին և Ռուսաստանին Հարավային Կովկասից. ՀՀ-ում Իրանի դեսպանԻրանի հետախուզության նախարարությունը խոստացել է գտնել սուննի քարոզչի սպանության մեղավորներինՖրանկֆուրտում մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ պայթյուններ են որոտացելԻսրայելի ընդդիմության առաջնորդը պահանջել է մինչև ընտրությունները կասեցնել 12 նոր դեսպանների նշանակումըԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էՌումինիայի նախագահը վարչապետի պաշտոնում առաջադրել է եվրապատգամավոր Զիգֆրիդ ՄուրեշանինՔննարկվել են պաշտպանության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցեր«Ապրելու երկիր» կուսակցությունը Մարտունի համայնքում ևս կմասնակցի ՏԻՄ ընտրություններինՄիկոյան փողոցում վիճաբանության ժամանակ 59-ամյա տղամարդը գազային ատրճանակ է գործադրել«Պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան, իսկ աղքատության մակարդակը չի նվազել»․ ԴանիելյանԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՓաշինյանը քննարկել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը Ձորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբ Հայաստանի շախմատի հավաքականները հաղթանակով են մեկնարկել օլիմպիադայի երկրորդ փուլը Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունՓաշինյանը ՏԿԵ նախարար Խուդաթյանին Պեկին է գործուղում TRIPP-ի և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» միջև բովանդակային որևէ տարբերություն չկա. թուրքագետ Հայաստանի նախկին արտգործնախարարը նախազգուշացրել է պետականությանը սպառնացող վտանգների մասին Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել Փաշինյանը կարևորել է Հայաստանի և Բրազիլի միջև հարաբերությունների զարգացումը Ղազախստանում մեկնարկել է «Ռուբեժ-2026» զորավարժության երկրորդ փուլը. ՀԱՊԿ-ից մանրամասնում են «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները բացահայտել են ներնետման դեպք Դավթաշենի կամրջի տակ կիսաքայքայված դի է հայտնաբերվելՀայկական ծագման ապրանքների արտահանումը հունվար-հուլիս ամիսներին դեպի ԵՄ աճել է 72,9 տոկոսով․ ՊապոյանԿմեծացվի պետական կառավարման համակարգի արդյունավետությունն ու թափանցիկությունըՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»Քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթությունները կրթության ոլորտումԴատարանը պարտավորեցրել է Մբապեին 60 հազար եվրո վճարել ՊՍԺ-ին. հայտնի են մանրամասներըՌուսաստանն ու Ուկրաինան զոհված զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են իրականացրելԿոտայքի մարզի երկու բնակավայրում փորձարկվելու են էլեկտրաշչակներՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Ֆրանսիայի միջնորդությունը. ծանրացնող հանգամանքներում գողություն կատարած անձը հանձնվել է Ֆրանսիայի իրավասու մարմիններինԻրանի հետ հակամարտությունը կկարգավորվի մինչև ընտրությունները. ԹրամփԴատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 15-րդ հողատարածքըՀայաստանի հավաքականները վստահ հաղթանակներով մեկնարկել են շախմատի համաշխարհային օլիմպիադան«Վագա Ֆարմ»-ի թվով 22 դեղատնում վարչական իրավախախտումներ են հայտնաբերվել (տեսանյութ)Ինչի՞ց է վախենում Փաշինյանը. արդյո՞ք Ալիևի գործոնն է խոչընդոտում Փաշինյանին Սամվել Կարապետյանին ազատ արձակելու հարցում․ հայտարարություն
Միհրան Խաչատրյանն ազատվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնից
Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է. 25 մլն դրամ հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԻջևանում ծառն ընկել է ճանապարհի երթևեկելի հատվածում. փրկարարները հեռացրել են այնԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը

Ի տարբերություն Նիկոլի, նախորդները ռազմական տեխնիկան ձեռք չեն բերել նրա շուրջը նկարվելու և աշխարհին հայտնելու համար. Արտակ Զաքարյան

ՀՀ նախկին ՊՆ փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Civilnet.am կայքն այսօրվա իր “SIPRI-ի տվյալների անընդմեջ պտտվող սկավառակը” վերտառությամբ հոդվածում բացահայտել է Նիկոլ Փաշինյանի կրկնվող այն սուտը, ըստ որի, իբրև թե “ՀՀ-ն 2018-20թթ. ձեռք է բերել ավելի շատ զինամթերք, քան նախորդ տասը տարին բոլորը իրար հետ վերցրած։

Զավեշտն այն է, որ կայքի ճշտող հարցմանն ի պատասխան, ՀՀ կառավարությունից որպես Նիկոլի ստերի “ապացույց” մեջբերել են Ստոկհոլմի խաղաղության հետազոտության միջազգային ինստիտուտի (SIPRI) հրապարակած տվյալները:
Սա անլրջության վերջն է, ավելի մեծ անլրջություն պատկերացնել չի կարելի:

SIPRI-ին, երկրների սպառազինության ձեռքբերման վերաբերյալ իր տվյալները հավաքում է բացառապես բաց աղբյուրներից, ինչը ենթադրում է, որ շատ երկրների ձեռքբերած սպառազիությունների իրական ծավալներն անհասանելի են նրանց համար: Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին ՀՀ Զինված Ուժերը սպառազինության ծավալների և տեսակների ավելացման, ժամանակի պահանջներին համահունչ վերազինման, հակառակորդի գործողությունների կանխարգելման ու զսպման տարատեսակ ուժեր և միջոցներ էր կուտակել: Դա իրականացվել է ինչպես հայ-ռուսական համագործակցության հիմքում դրված՝ ՌԴ զինամթերքի շուկայից ներքին գներով ձեռքբերման, այնպես էլ ռազմատեխնիկական աջակցության միջոցով:

Ռազմատեխնիկական համագործակցության ծրագրեր են իրականացվել նաև մի շարք այլ երկրների հետ:

Ի տարբերություն Նիկոլի, նախորդ կառավարությունները ռազմական տեխնիկան և սպառազինությունը ձեռք չեն բերել նրա շուրջը նկարվելու և աշխարհին հայտնելու համար: Նիկոլն ինչ որ ձեռք է բերել (ինքնաթիռ, ուղղաթիռ, ՕՍԱ–ԱԿ հին-վերանորոգված ԶՀՀ, որոշ քանակի սպառազինություն), նրա մեծ մասն արել է սեփական գովազդի համար, ինչն էլ տեղ է գտել SIPRI-ի աղյուսակներում: Եվ ցավալին այն է, որ ըստ կայքի՝ կառավարությունն այլ վիճակագրություն չունի civilnet.am կայքի հարցմանը պատասխանելու համար: Չունի, որովհետև ինչ որ ասել և ասում են, պարզ սովորական մոլորեցնող սուտ է:

44-օրյա պատերազմը ցույց տվեց, որ ՀՀ ԶՈՒ-ն ուներ ոչ թե ՍՌՏ-ի, այլ բոլորովին այլ կարիքներ ու պատճառներ: Օրինակ՝ պատերազմական իրավիճակին համարժեք և արդյունավետ պետական կառավարման կարիք, իշխանությունների քաղաքական կամքի բացակայություն, պետության և նրա ԶՈՒ-ի արդյունավետ չներգրավվում լիարժեք պաշտպանության կազմակերպմանը, ինչպես նաև հակառակորդի ռազմական մտահաղացումներին վաղօրոք կանխարգելիչ գործողություններ չիրականացնելը՝ որի արդյունքում եղան ինչպես կենդանի ուժի, այնպես էլ սպառազինության ու տեխնիկայի հսկայական կորուստներ:

Մի խոսքով, որքան էլ Նիկոլը փորձի կեղծ արդարացումներ գտնել իր դավադիր պարտության համար՝ չի ստացվելու, որովհետև փաստերն ու իրականությունն այլ բանի մասին են վկայում»: