Իսրայելն ու Ադրբեջանը կիսում են Իրանի սպառնալիքը․ Քոհեն
Իսրայելն ու Ադրբեջանը նույն պատկերացումն ունեն Իրանի կողմից սպառնալիքի մասին։
Այս մասին հայտարարել է Իսրայելի ԱԳ նախարար Էլի Քոհենը՝ իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման արդյունքներով։
«Իսրայելն ու Ադրբեջանը կիսում են իրանական սպառնալիքը։ Իրանը սպառնում է մեր տարածաշրջանին, անկայունություն է ստեղծում Մերձավոր Արևելքում՝ աջակցելով և ֆինանսավորելով ահաբեկչությունը։ Մենք պետք է միասին աշխատենք Իրանի դեմ՝ կանխելու միջուկային կարողությունների ընդլայնումը»,- ասել է Քոհենը։