ՌԴ ԱԳՆ. Կիևը ցանկանում է տապալել Բելառուսի ղեկավարությունը
Մոսկվան չի բացառում ազգայնականների դիվերսիոն խմբեր Ուկրաինայից Բելառուս տեղափոխելու հնարավորությունը։ Այս մասին RTVI-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Վերջին ամիսներին փոխվել է բելառուսական ազգայնական կազմավորումների ներկայացուցիչների հռետորաբանությունը, որոնք կռվում են Ուկրաինայի զինված ուժերի կազմում Դոնբասում և ակտիվորեն աջակցում Կիևի իշխանություններին։ Այս դաժան վարձկանների ղեկավարներն ու հրամանատարները բացահայտ ասում են, որ ապագայում նախատեսում են օգտագործել իրենց մարտական փորձը՝ բռնի ուժով տապալելու Բելառուսի ներկայիս ղեկավարությունը։ Այս առումով չի կարելի բացառել նման դիվերսիոն խմբերի հնարավոր տեղափոխումը հանրապետություն»,- ասել է նա։