Զելենսկին բացատրել է, թե ինչ է սպառնում Ուկրաինային, եթե կորցնեն Բախմուտը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Associated Press-ին տված հարցազրույցում ասել է, որ Բախմուտ քաղաքի պաշտպանությունը Ուկրաինայի համար կարևոր է ռազմական և քաղաքական կողմից, քանի որ քաղաքի կորուստը կարող է հանգեցնել ճնշումների՝ փոխզիջումներ գտնելու համար։
Զելենսկին ասել է, որ Բախմուտի կորստի դեպքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այդ հաղթանակն անպայման կօգտագործի իր օգտին։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի առաջնորդը այս հաղթանակը կվաճառի Արեւմուտքին, իր հասարակությանը, Չինաստանին եւ Իրանին։