2015 թվականին Վրաստանը զենք է վաճառել Ադրբեջանին
Վրաստանի «Delta» ռազմատեխնիկական կենտրոնը ներկայացրել է 2015 թվականին սեփական ռազմամթերքի վաճառքի տվյալները: Տեղեկացնում է oxu.az կայքը` հղում անելով Qruziya Online-ին:
Ըստ տվյալների` 2015 թվականին վրացական ընկերությունը պայմանագրեր է կնքել և զինամթերք մատակարարել Մոլդովային, Եգիպտոսին, Ադրբեջանին, իսկ 2016թ-ին պատրաստվում է ռազմաբժշկական մեքենաներ արտահանել Սաուդիան Արաբիա:
2015 թվականին վրացական ընկերությունը Ադրբեջանին վաճառել է ականանետեր, նռնականետեր: Բայց դրանց քանակության վերաբերյալ տվյալներ չեն նշվում: Եգիպտոսին վաճառել է ռազմական զրահապատ մեքենաներ:
Նշենք, որ երեկ հայտնի դարձավ Սաուդիան Արաբիայի և Վրաստանի միջև կնքված պայմանագրի մանրամասները, ըստ որոնց Վրաստանը Սաուդիան Արաբիային պետք է մատակարարի 100 մլն լարիի կամ 40 մլն դոլարի ռազմաբժշկական մեքենաներ: Դրանց առաջին խմբաքանակը պետք է մատակարարվի մինչև այս տարվա հունվարի 30-ը: