Հայ ջրացատկորդները մեկնել են Գերմանիա
Հայ ջրացատկորդներ Լև Սարգսյանն ու Վլադիմիր Հարությունյանը` հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդրյանի ղեկավարությամբ մեկնել են Գերմանիա, որտեղ մասնակցելու են Գրան Պրիին:
Հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդրյանը իր խոսքում նշել է, որ տղաները հանդես կգան աշտարակացատկում: Հավանական է նաև մասնակցեն սինքրոն ցատկերում, բայց դա տեղում կվորոշվի:
«Այս Գրան Պրին թույլ կտա մեզ հասկանալ, թե տղաները ինչ մարզավիճակում են աշխարհի Գավաթից առաջ, որը վարկանիշային է Ռիոյի Օլիմպիական խաղերի համար»,-ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասել է ջրացատկի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդրյանը:
Հիշեցնենք, որ Հայ ջրացատկորդները ելույթ կունենան հունվարի 31-ին: