Առաջին փուլում Բերձորում (Լաչին) կկառուցվի մոտ 500 առանձնատուն. Ալիև
Պատերազմն ավարտվելուն պես սկսվեցին Բերձորում (Լաչին) վերականգնման աշխատանքները։ Ինչպես հաղորդում է Apa-ն՝ այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, երբ ընդունել է Մասիմ Մամեդովին՝ Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջանի մաս կազմող Քաշաթաղի (Լաչինի) շրջանում նախագահի հատուկ ներկայացուցչի նշանակման կապակցությամբ։
Նրա խոսքով՝ վերակառուցումն իրականացվում է անցյալ տարվա օգոստոսի 26-ից:
«Ուզում եմ ձեզ և ադրբեջանական համայնքին տեղեկացնել, որ առաջին փուլում Բերձորում (Լաչին) կկառուցվի մոտ 500 անհատական տներ կամ վերականգնվում են հայերի կողմից ավերված տները։ Վերակառուցվում կամ հիմնովին վերանորոգվում են ութ բարձրահարկ բնակելի շենքեր, կառուցվում են ավելի քան 30 հասարակական շենքեր։ Իմ հանձնարարությամբ՝ այս բոլոր աշխատանքները պետք է ավարտենք այս տարվա վերջ, սա կլինի միայն առաջին փուլը։ Այս տների թիվը ցույց է տալիս, որ մինչև այս տարվա վերջ հազարավոր մարդիկ կապրեն (Բերձոր) Լաչին քաղաքում, իսկ լաչինցիներն այս տարի կվերադառնան «հայրենիք»»,-նշել է Ալիևը: