Որքա՞ն հողատարածք է տրամադրվում հանգուցյալներին
«Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ը հանգուցյալին հուղարկավորելու համար, դիմողի ցանկությամբ անվճար հիմունքներով տրամադրում է․
-համայնքային գերեզմանատներում մեկ գերեզմանատեղի՝ 2,5 քառակուսի մետր հողատարածք (2,5 x 1.0 մետր չափերով)
-ընտանեկան գերեզմանի համար առավելագույնը 12,5 քառակուսի մետր հողատարածք։
Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանից: