ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը զգուշացրեց, որ սով է սպասվում, եթե ՀՀ-ն ճիշտ վարվի, կարող է իրեն ապահովել․ տնտեսագետ
Մենք հետ ենք ընկնում ոչ միայն եվրոպական երկրներից, Ամերիկայից և այլն, այլ մենք հետ ենք ընկնում անգամ հետխորհրդային երկրներից։ Այս մասին այսօր «Հայաստանը և եվրասիական ինտեգրման զարգացման հիմնական ուղղությունները տեսանելի հեռանկարում» թեմայով քննարկման ժամանակ տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը։
Նրա խոսքով՝ պետությունը պետք է պարենային անվտանգության խնդիր լուծի, քանի որ այդ հարցն այսօր՝ 2023-ին շատ է կարևորվում։ Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղարն անցյալ տարի զգուշացրել է, որ ոչ միայն պարենային ճգնաժամ, այլ նաև սով է սպասվում։
«Էսպիսի արտահայտություն ՄԱԿ-ի ամբիոնից չի եղել։ Հայաստանը կարող է իրեն ապահովել, եթե ճիշտ վարվի։ Եթե գյուղացիական ընկերությունները փորձ ունեն, գիտեն, թե ինչպես են դա անելու։ Եթե պետությունը նրանց կողքին կանգնի, համաֆինանսավորմամբ կայացնի այդ տնտեսությունները, որպեսզի մենք կախվածություն չունենանք առաջին անհրաժեշտության ապրանքներից՝ դրսից ներմուծելու։ Եթե պարենային կախվածությունը դրսից 25%-ից անցնում է, ապա պարենային անվտանգություն չկա»,- նշեց տնտեսագետը։