Պեկինը մտադիր է շարունակել աջակցել Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև հետագա երկխոսության գործընթացին
Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդի հետ հեռախոսազրույցում ասել է, որ Չինաստանը կշարունակի աջակցել Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև երկխոսությանը։
«Պեկինը մտադիր է շարունակել աջակցել Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև հետագա երկխոսության գործընթացին»,- ասել է նա։
Սի Ցզինպինը նաև հույս է հայտնել, որ Սաուդյան Արաբիան և Իրանը հավատարիմ կմնան բարիդրացիության ոգուն և շարունակաբար կբարելավեն իրենց հարաբերությունները՝ հիմնվելով Պեկինի երկխոսության արդյունքների վրա։