«Միլանը» 8 միլիոն եվրո արժողությամբ տրանսֆերային առաջարկ է պատրաստում Էդուարդ Սպերցյանի համար
«Միլանը» 8 մլն եվրո է պատրաստվում առաջարկել Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանի համար։ Այս մասին գրում է La Gazzetta dello Sport-ը:
Նշվում է, որ «Կրասնոդարն» իր ֆուտվոլիստին գնահատում է 12 մլն եվրո։
Հիշեցնենք, որ ավելի վաղ միլանյան թիմի տնօրենները հերքել էին այն տեղեկությունը, որ հետաքրքրված են Սպերցյանի ծառայություններով: