Իրանը դուրս է գալիս միջուկային համաձայնագրի բանակցություններից
Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններից Թեհրանի դուրս գալու մասին օրինագիծը ներկայացվել է հանրապետության Մեջլիս:
Այս մասին «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։
«Խորհրդարանում օրինագիծ կա միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունները դադարեցնելու մասին, ուստի երկխոսության դուռը կարող է փակվել»,- ասել է նա: