Գերմանական Leopard 2 տանկերը հանձնվել են Ուկրաինային
18 Leopard 2 մարտական տանկերը, որոնք Գերմանիան խոստացել էր աջակցել Ուկրաինային Ռուսաստանի դեմ պատերազմում, հանձնվել են Ուկրաինային: Այս մասին երկուշաբթի օրը հայտնել է Spiegel լրատվական ամսագիրը՝ հղում անելով անանուն աղբյուրներին:
The Jerusalem Post-ի փոխանցմամբ՝ զեկույցում ասվում է, որ մոտ 40 Marder հետևակի մարտական մեքենաներ նույնպես հասել են Ուկրաինա: