Թրամփ․ Իրանի հետ պատերազմում սկսվել է բեկումնային փուլԳերմանիայի զինված ուժերը կպաշտպանեն Լատվիայի օդային տարածքը Սեյմի ընտրությունների ընթացքումԳագիկ Խաչատրյանին վիրահատած գերմանացի բժիշկը ժամանում է Հայաստան՝ կալանավայրում նրան տեսակցելուՓաշինյանի քաղաքականությունը Արցախի քաղաքական և պետական ժառանգության վերացման գործընթաց է․ ՀակոբյանՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը քննադատել է Բաքվի միջոցառմանը եվրոպացի պաշտոնյաների մասնակցությունըՌԴ ՊՆ․ Չեռնոմորսկի նավահանգստում հարված է հասցվել ռազմական բեռ տեղափոխող նավիՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնԼեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կժամանի ՈւկրաինաՍեպտեմբերի 19-ից Երևանի օդանավակայանի խաչմերուկում երթևեկության փոփոխություն կլինիԿարծիք կա, որ TRIPP-ը նպատակ ունի դուրս մղել Չինաստանին և Ռուսաստանին Հարավային Կովկասից. ՀՀ-ում Իրանի դեսպանԻրանի հետախուզության նախարարությունը խոստացել է գտնել սուննի քարոզչի սպանության մեղավորներինՖրանկֆուրտում մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ պայթյուններ են որոտացելԻսրայելի ընդդիմության առաջնորդը պահանջել է մինչև ընտրությունները կասեցնել 12 նոր դեսպանների նշանակումըԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էՌումինիայի նախագահը վարչապետի պաշտոնում առաջադրել է եվրապատգամավոր Զիգֆրիդ ՄուրեշանինՔննարկվել են պաշտպանության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցեր«Ապրելու երկիր» կուսակցությունը Մարտունի համայնքում ևս կմասնակցի ՏԻՄ ընտրություններինՄիկոյան փողոցում վիճաբանության ժամանակ 59-ամյա տղամարդը գազային ատրճանակ է գործադրել«Պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան, իսկ աղքատության մակարդակը չի նվազել»․ ԴանիելյանԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՓաշինյանը քննարկել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը Ձորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբ Հայաստանի շախմատի հավաքականները հաղթանակով են մեկնարկել օլիմպիադայի երկրորդ փուլը Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունՓաշինյանը ՏԿԵ նախարար Խուդաթյանին Պեկին է գործուղում TRIPP-ի և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» միջև բովանդակային որևէ տարբերություն չկա. թուրքագետ Հայաստանի նախկին արտգործնախարարը նախազգուշացրել է պետականությանը սպառնացող վտանգների մասին Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել Փաշինյանը կարևորել է Հայաստանի և Բրազիլի միջև հարաբերությունների զարգացումը Ղազախստանում մեկնարկել է «Ռուբեժ-2026» զորավարժության երկրորդ փուլը. ՀԱՊԿ-ից մանրամասնում են «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները բացահայտել են ներնետման դեպք Դավթաշենի կամրջի տակ կիսաքայքայված դի է հայտնաբերվելՀայկական ծագման ապրանքների արտահանումը հունվար-հուլիս ամիսներին դեպի ԵՄ աճել է 72,9 տոկոսով․ ՊապոյանԿմեծացվի պետական կառավարման համակարգի արդյունավետությունն ու թափանցիկությունըՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»Քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթությունները կրթության ոլորտումԴատարանը պարտավորեցրել է Մբապեին 60 հազար եվրո վճարել ՊՍԺ-ին. հայտնի են մանրամասներըՌուսաստանն ու Ուկրաինան զոհված զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են իրականացրելԿոտայքի մարզի երկու բնակավայրում փորձարկվելու են էլեկտրաշչակներՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Ֆրանսիայի միջնորդությունը. ծանրացնող հանգամանքներում գողություն կատարած անձը հանձնվել է Ֆրանսիայի իրավասու մարմիններինԻրանի հետ հակամարտությունը կկարգավորվի մինչև ընտրությունները. ԹրամփԴատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 15-րդ հողատարածքըՀայաստանի հավաքականները վստահ հաղթանակներով մեկնարկել են շախմատի համաշխարհային օլիմպիադան«Վագա Ֆարմ»-ի թվով 22 դեղատնում վարչական իրավախախտումներ են հայտնաբերվել (տեսանյութ)Ինչի՞ց է վախենում Փաշինյանը. արդյո՞ք Ալիևի գործոնն է խոչընդոտում Փաշինյանին Սամվել Կարապետյանին ազատ արձակելու հարցում․ հայտարարություն
Միհրան Խաչատրյանն ազատվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնից
Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է. 25 մլն դրամ հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԻջևանում ծառն ընկել է ճանապարհի երթևեկելի հատվածում. փրկարարները հեռացրել են այնԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը

Նախագահի գործառույթը հռչակագրային չէ, այն շատ կոնկրետ լիազորություններ է ենթադրում. Դիլանյանը՝ Խաչատուրյանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Ողջունելով հյուրին նախագահը նշել է, որ կարևորում է Սահմանադրական դատարանի և նախագահական ինստիտուտի սերտ համագործակցությունը, որի գլխավոր նպատակը երկրում Սահմանադրության և սահմանադրականության երաշխավորումն է:

«Կարծում եմ՝ Սահմանադրական դատարանի և նախագահականի կարևորագույն գործառույթը կայանում է նրանում, որ կարողանանք հետևել, թե Սահմանադրությունն ինչքանով է Հայաստանի Հանրապետությունում աշխատում, պահպանվում: Ցանկանում եմ այդ թեմայի շուրջ մեր խոսակցությունը տանել, որպեսզի հետագայում ևս մենք կարողանանք կողմնորոշվել, թե որտեղ թերություններ ունենք, որտեղ կարող ենք ավելի արդյունավետ դարձնել և ամենակարևորը՝ համատեղ անել դա: Ցանկանում եմ այդ առումով Ձեր կարծիքը ևս իմանալ»,- ասել է Վահագն Խաչատուրյանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար Արման Դիլանյանը շեշտել է, որ նախագահի առաջնային կոչումը Սահմանադրության պահպանությանը հետևելն է. «Իմ կարծիքով՝ դա մեր Սահմանադրությամբ նախագահի ինստիտուտի ամենակարևոր գործառույթն է: Այսինքն, երբ մենք ընթերցում ենք Սահմանադրությունը, հենց ամենասկզբի հոդվածն է նախագահի ինստիտուտի վերաբերյալ, ըստ որի նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը: Դա հռչակագրային չէ, այն շատ կոնկրետ լիազորություններ է ենթադրում: Հենց նախագահի ինստիտուտն է, որ կարող է լիարժեք վեր հանել համապետական խնդիրները՝ օբյեկտիվ դիտանկյունից այդ խնդիրները վերլուծելով և ներկայացնելով այդ թվում նաև Սահմանադրական դատարան»,- նշել է ՍԴ նախագահը:

Հանդիպման ընթացքում Արման Դիլանյանը Հանրապետության նախագահին է ներկայացրել Սահմանադրական դատարանում ընթացող բարեփոխումները և առաջիկա միջոցառումների ծրագրերը:

Զրույցի ընթացքում երկուստեք շեշտվել է, որ Նախագահական ինստիտուտի և Բարձր դատարանի սերտ համագործակցությունը և երկու սահմանադրական մարմինների օրակարգերի ներդաշնակությունը երաշխավորում է երկրում պետական մարմինների բնականոն ու անխափան գործունեությունը:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել հասարակական, կրթական և այլ ոլորտներում Սահմանադրական դատարանի գործունեության վերաբերյալ իրազեկումների, քաղաքացիների մոտ ՍԴ գործառույթների վերաբերյալ տեղեկացվածության բարձրացմանը: Քննարկվել են նաև դատաիրավական համակարգում կադրերի պատրաստման ու վերապատրաստման, կադրային համալրման գործընթացի և սկզբունքների վերաբերյալ մի շարք հարցեր: