Թրամփ․ Իրանի հետ պատերազմում սկսվել է բեկումնային փուլԳերմանիայի զինված ուժերը կպաշտպանեն Լատվիայի օդային տարածքը Սեյմի ընտրությունների ընթացքումԳագիկ Խաչատրյանին վիրահատած գերմանացի բժիշկը ժամանում է Հայաստան՝ կալանավայրում նրան տեսակցելուՓաշինյանի քաղաքականությունը Արցախի քաղաքական և պետական ժառանգության վերացման գործընթաց է․ ՀակոբյանՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը քննադատել է Բաքվի միջոցառմանը եվրոպացի պաշտոնյաների մասնակցությունըՌԴ ՊՆ․ Չեռնոմորսկի նավահանգստում հարված է հասցվել ռազմական բեռ տեղափոխող նավիՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնԼեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կժամանի ՈւկրաինաՍեպտեմբերի 19-ից Երևանի օդանավակայանի խաչմերուկում երթևեկության փոփոխություն կլինիԿարծիք կա, որ TRIPP-ը նպատակ ունի դուրս մղել Չինաստանին և Ռուսաստանին Հարավային Կովկասից. ՀՀ-ում Իրանի դեսպանԻրանի հետախուզության նախարարությունը խոստացել է գտնել սուննի քարոզչի սպանության մեղավորներինՖրանկֆուրտում մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ պայթյուններ են որոտացելԻսրայելի ընդդիմության առաջնորդը պահանջել է մինչև ընտրությունները կասեցնել 12 նոր դեսպանների նշանակումըԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էՌումինիայի նախագահը վարչապետի պաշտոնում առաջադրել է եվրապատգամավոր Զիգֆրիդ ՄուրեշանինՔննարկվել են պաշտպանության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցեր«Ապրելու երկիր» կուսակցությունը Մարտունի համայնքում ևս կմասնակցի ՏԻՄ ընտրություններինՄիկոյան փողոցում վիճաբանության ժամանակ 59-ամյա տղամարդը գազային ատրճանակ է գործադրել«Պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան, իսկ աղքատության մակարդակը չի նվազել»․ ԴանիելյանԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՓաշինյանը քննարկել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը Ձորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբ Հայաստանի շախմատի հավաքականները հաղթանակով են մեկնարկել օլիմպիադայի երկրորդ փուլը Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունՓաշինյանը ՏԿԵ նախարար Խուդաթյանին Պեկին է գործուղում TRIPP-ի և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» միջև բովանդակային որևէ տարբերություն չկա. թուրքագետ Հայաստանի նախկին արտգործնախարարը նախազգուշացրել է պետականությանը սպառնացող վտանգների մասին Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել Փաշինյանը կարևորել է Հայաստանի և Բրազիլի միջև հարաբերությունների զարգացումը Ղազախստանում մեկնարկել է «Ռուբեժ-2026» զորավարժության երկրորդ փուլը. ՀԱՊԿ-ից մանրամասնում են «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները բացահայտել են ներնետման դեպք Դավթաշենի կամրջի տակ կիսաքայքայված դի է հայտնաբերվելՀայկական ծագման ապրանքների արտահանումը հունվար-հուլիս ամիսներին դեպի ԵՄ աճել է 72,9 տոկոսով․ ՊապոյանԿմեծացվի պետական կառավարման համակարգի արդյունավետությունն ու թափանցիկությունըՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»Քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթությունները կրթության ոլորտումԴատարանը պարտավորեցրել է Մբապեին 60 հազար եվրո վճարել ՊՍԺ-ին. հայտնի են մանրամասներըՌուսաստանն ու Ուկրաինան զոհված զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են իրականացրելԿոտայքի մարզի երկու բնակավայրում փորձարկվելու են էլեկտրաշչակներՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Ֆրանսիայի միջնորդությունը. ծանրացնող հանգամանքներում գողություն կատարած անձը հանձնվել է Ֆրանսիայի իրավասու մարմիններինԻրանի հետ հակամարտությունը կկարգավորվի մինչև ընտրությունները. ԹրամփԴատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 15-րդ հողատարածքըՀայաստանի հավաքականները վստահ հաղթանակներով մեկնարկել են շախմատի համաշխարհային օլիմպիադան«Վագա Ֆարմ»-ի թվով 22 դեղատնում վարչական իրավախախտումներ են հայտնաբերվել (տեսանյութ)Ինչի՞ց է վախենում Փաշինյանը. արդյո՞ք Ալիևի գործոնն է խոչընդոտում Փաշինյանին Սամվել Կարապետյանին ազատ արձակելու հարցում․ հայտարարություն
Միհրան Խաչատրյանն ազատվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնից
Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է. 25 մլն դրամ հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԻջևանում ծառն ընկել է ճանապարհի երթևեկելի հատվածում. փրկարարները հեռացրել են այնԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը

Միջազգային հանրությունը պետք է ճնշում բանեցնի Ադրբեջանի վրա, որ վերադառնա Արցախի հակամարտության քաղաքական կարգավորման բանակցություններին. Արթուր Խաչատրյան

ՀՅԴ Հայ դատի Հարավային Ամերիկայի հանձնախմբի հրավերով և Մարդու իրավունքների համաշխարհային երրորդ ֆորումի աշխատանքներին մասնակցելու նպատակով ՀՀ Ազգային ժողովի դաշնակցական պատգամավոր Արթուր Խաչատրյանը և Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը մարտի 19-25-ը եղել են Բուենոս Այրեսում։

«Մարդու իրավունքների համաշխարհային ֆորում» անունը կրող միջոցառումներից առաջինն անցկացվել է 2013թ. Բրազիլիայում՝ 74 երկրների և շուրջ 700 կազմակերպությունների մոտ 5000 պատվիրակների մասնակցությամբ։ Երկրորդ ֆորումն անցկացվել է հաջորդ տարի Մարոկկոյում՝ Մարաքեշում, որտեղ մասնակիցներ էին ժամանել աշխարհի 95 երկրից և շուրջ 750 կազմակերպությունից։

Հայ դատի Հարավային Ամերիկայի հանձնախումբը 2022թ. մայիսի 28-ին համագործակցության հուշագիր է ստորագրել CIPDH-UNESCO (Մարդու իրավունքների խթանման միջազգային կենտրոն) կազմակերպության հետ, որի գործունեությունը հիմնված է Արգենտինայի և UNESCO-ի միջև կնքված համապատասխան պայմանագրի վրա։ Հայ դատի հանձնախմբի և CIPDH-UNESCO-ի միջև կնքված հուշագրի հիման վրա էլ հնարավոր է եղել ապահովել Գեղամ Ստեփանյանի և Արթուր Խաչատրյանի մասնակցությունը ֆորումին։

Ֆորումում քննարկվող թեմաների մեջ կան այնպիսիները, որոնք Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակում մեզ համար առանձնակի կարևորություն ունեն։ Մասնավորապես՝

· ինքնության իրավունք,

· խաղաղության և բռնության չենթարկվելու իրավունք,

· միջազգային հանրության համար կարևորագույն ծանր հանցագործություններ,

· խոշտանգումներ և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունք կամ պատիժ, նաև անվտանգության ուժեր ու մարդու իրավունքներ,

· խտրականություն, այլատյացություն և ռասիզմ,

· մշակութային քաղաքականություն և մարդու իրավունքներ:

Ֆորումի շրջանակներում կազմակերպված «Խաղաղության գործընթացներ աշխարհում և Լատինական Ամերիկայում» պանելային քննարկման ժամանակ պարոն Արթուր Խաչատրյանը մանրամասն ներկայացրել է Արցախյան հակամարտության ծագման պատմությունը, ընթացքը և հակամարտության կարգավորման ուղիները։ Պատգամավորը հատկապես շեշտել է ժողովուրդների իրավահավասարության և ազատ ինքնորոշման իրավունքի հիման վրա հակամարտության կարգավորումը:

«Հակամարտության կարգավորման որևէ տարբերակ, որը չի երաշխավորի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, չի կարող տարածաշրջանում երկարատև և արդար խաղաղություն հաստատել։ Խաղաղությունն առանց արդարության լոկ հրադադար է՝ իր բոլոր հնարավոր բացասական հետևանքներով՝ էթնիկական զտումից ու ցեղասպանությունից մինչև նոր պատերազմ։ Ուստի միջազգային հանրությունը պետք է ճնշում բանեցնի Ադրբեջանի վրա, որպեսզի նրանք վերադառնան Արցախի հակամարտության քաղաքական կարգավորման բանակցություններին»,- նշել է նա։

Խաչատրյանը նաև ներկայացրել է Արցախում պատերազմից հետո ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության դեմ իրականացված ռազմական ագրեսիայի մասին տեղելություններ։

Ֆորումի շրջանակներում կազմակերպված «Մարդու իրավունքների խախտումներն ու ցեղասպանության սպառնալիքները» խորագրով քննարկման ընթացքում Գեղամ Ստեփանյանը ներկայացրել է 2020 թվականի աշնանն Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված պատերազմում և դրանից հետո իրականացված ռազմական հանցագործությունները, մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումները։ Պաշտպանը մանրամասն փաստեր է ներկայացրել Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից համակարգային և հետևողական կերպով իրականացվող էթնիկ ատելության հանցավոր քաղաքականության վերաբերյալ, որի անհերքելի վերջնանպատակն Արցախի ժողովրդի էթնիկ զտումն ու ցեղասպանությունն է։

«Մարդու իրավունքների համաշխարհային ֆորումի» օրերին Արգենտինայում և Ուրուգվայում ՀՀ ԱԺ պատգամավորի և ԱՀ ՄԻՊ-ի՝ Հարավային Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ուղեկցությամբ այլ հանդիպումների և դրանց բովանդակության վերաբերյալ կտրամադրենք լրացուցիչ հաղորդագրություն: