Ռուսաստանը վրդովված է Թուրքիայի դիրքորոշումից
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, եթե հունվարի 29-ին Շվեցարիայի Ժնև քաղաքում Սիրիայի հարցով անցկացվելիք հանդիպմանը հրավեր ստանա նաև Սիրիական քրդերի կազմակերպությունը, ապա իրենք կբոյկոտեն հանդիպումը: Տեղեկացնում է sondakika.com կայքը:
Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Միխաիլ Բոգդանովը, անդրադառնալով Մևլութ Չավուշօղլուի վերոնշյալ հայտարարությանը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ երբ Մոսկվան, Վաշինգթոնը և Ռիադը Շվեցարիայում մասնակցում են Սիրիայի խնդրի կարգավորման բանակցություններին, Թուրքիան ինչպե՞ս կարող է նման հայտարարություն անել:
«Սիրիացիները պետք է մասնակցեն իրենց վերաբերյալ քննարկումներին: Եթե նրանք չմասնակցեն` դա Ռուսաստանի կամ Թուրքիայի համար խնդիր չի առաջացնի, բայց հանդիպման կազմակերպիչ` ՄԱԿ-ի հատուկ Սիրիայի հարցերով ներկայացուցիչ Ստեֆֆան Դե Միստուրայի հեղինակությանը կվնասի»,- հայտարարել է Բոգդանովը: