Վրաստանում մեկ տարում 29 դեռահաս է բռնաբարվել
2022 թվականին Վրաստանում բռնաբարության զոհ է ճանաչվել 29 անչափահաս։ Այս մասին apsny.ge փոխանցմամբ, հաղորդում է Ազգային վիճակագրական ծառայությունը։
Ընդհանուր առմամբ, սեռական ազատության և անձեռնմխելիության խախտման դեպքերով տուժող է համարվել 240 դեռահաս։ Խոսքը վերաբերում է սեռական բռնության տարբեր ձևերին, այդ թվում՝ այլասերված արարքներին, ինչպես նաև վաղ ամուսնություններին։
Սեռական բռնության հայտնաբերված դեպքերի թիվն ամբողջ տարվա ընթացքում հանրապետությունում աճել է 9.06%-ով։ 2022 թվականին հանրապետությունում արձանագրվել է տարբեր տարիքի և սեռի մարդկանց նկատմամբ սեռական բռնության 578 փաստ։ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ բացահայտվել է գործերի 69,6 տոկոսը։
Բռնաբարությունների թիվը 2021թ.-ի համեմատ աճել է 3,5%-ով՝ նման 176 դեպք, բացահայտման ցուցանիշը՝ 70%։