ՌԴ ՊՆ օդաչուները բարդ վարժանքներ են կատարել Հայաստանի լեռներում
Հայաստանի Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) ռազմակայանի բանակային ավիացիայի Ми-8МТВ-5 և Ка-52 ուղղաթիռների անձնակազմերը բարձրլեռնային գոտում ուսումնամարզական թռիչքների ժամանակ կատարել են բարդ աերոբատիկական վարժանքներ։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
Միայնակ, զույգերով և թիմերով, օդաչուները մշակել են բարդ աերոբատիկայի և բարդ եղանակային պայմաններում մանևրելու տեխնիկայի վարժանքները։
Լեռնային կիրճերի տարածքում բրիգադները մշակել են բարդ աերոբատիկա և մանևրելու տեխնիկա օրվա տարբեր ժամերին, տարբեր բարձրությունների վրա, այդ թվում՝ ծայրահեղ ցածր։ Ինչպես նաև մշակել են որոնողափրկարարական գործողություններ և լեռնային տեղանքում պայմանական վիրավորների տարհանում։ Ուղղաթիռների անձնակազմերը սավառնել են Էրեբունի օդանավակայանի վրայով։
Ավիաբազայի հրամանատարությունը հատուկ ուշադրություն է դարձրել օդի ցածր ջերմաստիճանի պայմաններում մարտական մեքենաների աշխատանքին, ինչպես նաև բարձրադիր վայրերում թռչելիս անձնակազմի աշխատանքին ցածր ամպերի մեջ։
Նշվում էմ, որ հարավային ռազմական օկրուգի բանակային ավիացիայի ուսումնական թռիչքներին մասնակցել է թռիչքային և ինժեներական անձնակազմի ավելի քան 120 զինծառայող, ներգրավվել է շուրջ 20 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա, այդ թվում՝ բանակային ավիացիայի Ми-8МТВ-5 և Ка-52 ուղղաթիռներ։