Իրանը մտադիր է դեսպանատուն բացել Լիբիայում
Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը Լիբիայի Ազգային միասնության կառավարության արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Նաջլա Մանգուշի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Տրիպոլիում Իրանի դեսպանատուն բացելու հնարավորությունը։
Ըստ Mehr-ի՝ Աբդոլլահյանը Մանգուշին հրավիրել է այցելել Թեհրան, և նա ընդունել է առաջարկը։