Եթե հանկարծ նման բան արվի մեր դպրոցներում, ապա մեծ հավանականությամբ, տնօրենը կհեռացվի, գուցե դպրոցն էլ փակվի․ Արտյոմ Տոնոյան
Իրանագետ Արտյոմ Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և գրել․
«Ադրբեջան, շատ հեռավոր գյուղ մը՝ յուր միջնակարգ դպրոցով։
Պատկերացրեք, թե ինչ տեղի կունենա մեր մոտ, եթե հանկարծ նման բան արվի դպրոցում։ Մեծ հավանականությամբ տնօրենը կհեռացվի, գուցե դպրոցն էլ փակվի։
«Հայելային հետքաշման» ճարտարապետները պիտի նախ առնվազն համեմատեն իրենց ու թշնամու դպրոցները, հետո նոր ճամարտակեն խաղաղությունից ու մնացած բաներից։
Իբր մենակ իրենք են էլի խաղաղություն ուզողները, մնացածն էլ պատերազմի քարոզիչ են»։