Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 68, զոհվել՝ 16 մարդ
Մարտի 20-ից 26-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 437 դեպք, որից 163-ը՝ արտակարգ:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 15 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 27 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 17 տրանսպորտային միջոց:
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 68, զոհվել՝ 16 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 4 մարդ: