Ուկրաինական զորքերը, Արևմուտքի աջակցությամբ, կարող են վերադարձնել ռազմավարական կարևոր տարածքներ
Ուկրաինական զորքերը, Արևմուտքի աջակցությամբ, կարող են վերադարձնել ռազմավարական կարևոր տարածքները և կանխել ռուսական հարձակողական գործողությունների վերսկսումը:
Այս մասին գրում է պատերազմի ուսումնասիրության ամերիկյան կենտրոնը:
Ուկրաինան կարող է կա՛մ միակողմանիորեն դադարեցնել ռազմական գործողությունները, կա՛մ շարունակել պայքարել իր ունեցածը պահելու համար, ինչը կխրախուսի Պուտինին շարունակել ռազմական հաղթանակների ձգտել, կա՛մ սկսել հաջորդական հակահարձակումներ:
Քանի դեռ Պուտինը շարունակում է հավատալ, որ կարող է ուժով պարտադրել իր կամքը, Ուկրաինան և Արևմուտքը կանգնած են հենց այդպիսի տարբերակների առաջ։