Ավինյանը քաղաքապետի աշխատանքը «ախպերափայ» է արել՝ իրեն «մեծ պատառ» բաժին հանելով (տեսանյութ)
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հրաժարականից հետո նրա աշխատանքը բաժանվել է փոխքաղաքապետեր՝ Ստեփան Մաչյանի, Սուրեն Գրիգորյանի և Տիգրան Ավինյանի միջև: Վերջինս իրեն բաժին է հանել գործավարական նիստը վարելու աշխատանքը: Այս մասին Ավինյանը տեղեկացրեց այսօրվա՝ մարտի 27-ի նիստի ժամանակ:
«Մայլբրի» համակարգով աշխատանքների կարգավորմամբ կզբաղվի Ստեփան Մաչյանը։
Սուրեն Գրիգորյանը կկազմակերպի նոր նախագծերը հանրային քննարկման հարթակում դնելու հարցերը:
Այլ կերպ ասած՝ Տիգրան Ավինյանը սահուն ու հստակ հարմարվում է քաղաքապետի աթոռին: