ԵԽԽՎ-ն անտեսում է բոլոր սկզբունքները. ՀՀ-ում Գերմանիայի դեսպան
Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը հավաստիացնում է, որ Գերմանիան, ստանձնելով Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) 2016թ-ի նախագահությունը, աջակցելու է համանախագահների ջանքերին ԼՂ հակամարտության լուծում գտնելու հարցում. «Շփման գծում առկա խնդիրները մտահոգիչ են, հատկապես, որ ծանր զինատեսակներ են օգտագործվում, որն էլ բերում է քաղաքացիական անձանց զոհերի: Մենք աջակցում ենք Մինսկի խմբի համանախագահներին, որպեսզի կարողանան հայ-ադրբեջանական սահմանին հետաքննության մեխանիզմներ ներդնել: Դրա համար խնդրում ենք հակամարտող կողմերը ուսումնասիրեն այդ առաջարկները կառուցողական ոգով»:
Խոսելով ԵԽԽՎ-ում Սարսանգի ջրամբարի մասին ներկայացված զեկույցից` դեսպանը նշեց, որ ԵԽԽՎ-ն ինչ-որ գիծ է բռնել, որով անտեսվում են բոլոր սկզբունքները, այդ թվում՝ ԵԱՀԿ-ի հիմնական սկզբունքները: ԵԱՀԿ-ն եւս մեկ անգամ հայտարարում է, որ հակամարտության լուծումը պետք է լինի Մինսկի խմբի շրջանակներում: