Իսրայելում գիշերը ցույցին մասնակցել է մոտ 700 հազար մարդ
Իսրայելում 600-700 հազար մարդ դուրս է եկել բողոքի դատաիրավական բարեփոխումների դեմ:
Այս մասին գրում է BBC-ն:
Երուսաղեմում ցուցարարները գրոհել են Իսրայելի խորհրդարանի շենքը: Նշվում է, որ գիշերն իրավիճակը եղել է գերլարված:
Այսօր ևս ցույցերն ու ակցիաները շարունակվելու են: