Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային ներկա իրավիճակը
Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել։ Ինչպես հայտնում է AZERTAC-ը՝ հղում տալով ԱԳՆ մամուլի ծառայությանը՝ հեռախոսազրույցի ընթացքում նախարարները քննարկել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային ներկա իրավիճակը։
Կողմերը մտքեր են փոխանակել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտների շուրջ։