Ռուսաստանը և Չինաստանը ռազմական դաշինք չեն ստեղծում. Պուտին
Ռուսաստանն ու Չինաստանը ռազմական դաշինք չեն ստեղծում: Կիրակի օրը հեռարձակված հեռուստահարցազրույցում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հայտարարելով, որ երկու երկրների ռազմական համագործակցությունը եղել է թափանցիկ: Այս մասին գրում է The Jerusalem Post-ը։
Պուտինը նաև ասել է, որ արևմտյան տերությունները նոր «առանցք» են կառուցում, որը որոշակի նմանություն ունի Գերմանիայի և Երկրորդ համաշխարհային պատերազմի Ճապոնիայի դաշինքին: