Նորացված Մադրիդյան սկզբունքներում կան նաև Լավրովի առաջարկությունները
Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակի մեջ ներառված են նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի առաջարկությունները: Տեղեկացնում է TREND գործակալությունը:
Երեկ լրագրողների հետ հանդիման ժամանակ Ադրբեջանի արտգործնախարարության մամլո ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը, անդրադառնալով ԼՂ հակամարտության խնդիրներին, նշել է, որ 2010 թվականին ԵԱՀԿ կողմից ընդունված Մադրիդյան սկզմբունքների նորացված տարբերակում կան նաև Սերգեյ Լավրովի առաջարկությունները:
Նա նշել է նաև, որ մոտ ապագայում Սերգեյ Լավրովը պետք է այցելի Ադրբեջան և Հայաստան: Այցերի ընթացքում քննարկվելու են Լավրովի առաջարկությունները: Եթե կողմերը համաձայնություն հայտնեն, այդ նորացված տարբերակի սկզբմունքներով կշարունակվեն երկու երկրների նախագահների հանդիպումները:
Հիշեցնենք, որ երեկ մամլո ասուլիսի ժամանակ Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ բացի Մադրիդյան սկզբունքներից այլ փաստաթուղթ գոյություն չունի ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ: