Խայտառակություն կաթողիկոսի հիվանդանոցում
«Անգամ Կաթողիկոսի հիվանդանոցում, եթե փող չունես, բուժվել չես կարող, ոտքս պետք է վիրահատեմ, բայց գումար չունեմ»,- նշեց newspress.am-ին ահազանգած ազատարմտիկը, ով չցանակացավ, որ իր անունը հրապարկվի:
Ազատամարտիկի խոսքով ՝ վեհափառին պատկանող «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում վիրահատության համար հարյուր հիսուն հազար դրամ են պահանջել: Ազատամարտիկը ասել է, որ չի կարող այդքան վճարել, հիվանդանոցում էլ հասկացրել են, որ որոշողը իրենք չեն:
Ազատամարտիկը նաև պատմեց, որ դիմել է Մայր Աթոռ, որտեղից իրեն պատասխանել են. «Քանի, որ ազատամարտիկ ես` կարող ես յոթանասուհինգ հազար վճարել: Պարտք արեցի` վճարեցի: Փաստորեն, ազատամարտիկների վաստակն այդքան են գնահատում: Եթե կաթողիկոսն է այդպես մտածում, ուրիշից ի՞նչ ենք ուզում»,- սրտնեղած նշեց ազատամարտիկը:
Ի դեպ, ըստ շրջանառվող լուրերի, ամեն օր Մայր Աթոռից հոգևորական է այցելում «Իզմիրլյան» կենտրոն, հավաքում օրվա գումարը և փոխանցում կաթողիկոսին: