Հայաստանի ղեկավարությունը պետք է հրաժարվի ագրեսիվ հռետորաբանությունից․ Ադրբեջանի ԱԳՆ
Ադրբեջանը վճռականորեն դատապարտում է Հայաստանի ղեկավարության վերջին օրերին աճող ագրեսիվ հռետորաբանությունը, լրագրողների հարցերին պատասխանելով՝ ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։
Նրա խոսքով՝ նման հայտարարությունները, որոնք զրոյացնում են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատմանն ուղղված աճող միջազգային ջանքերը, ծառայում են տարածաշրջանում իրավիճակի միտումնավոր սրմանը։
«Տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար Հայաստանի ղեկավարությունը պետք է հրաժարվի ագրեսիվ հռետորաբանությունից և դադարեցնի այնպիսի ագրեսիվ գործողությունները, ինչպիսիք են ոտնձգությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ և միջամտությունը նրա ներքին գործերին»,- ասել է Հաջիզադեն։