Ռուս խաղաղապահները հերթական ակցիան են իրականացրել (տեսանյութ)
Ռուսական խաղաղապահ զորամիավորման զինծառայողները, «Մենք միասնական ենք» բազմազգ նախագծի կամավորների հետ համատեղ, մարդասիրական ակցիա են անցկացրել՝ այցելելով Ստեփանակերտ քաղաքի 12 դպրոց։
Այցի ընթացքում ավելի քան 2600 պարենային փաթեթ է փոխանցվել սոցիալական ծանր վիճակում գտնվող ընտանիքներին։
Զինծառայողները և կամավորները նաև 220 հավաքածու են նվիրել արվեստի դպրոցի անձնակազմին և տարբեր հասարակական կազմակերպություններին, ինչպիսիք են Փախստականների միությունը, Լեռնային Ղարաբաղի ռուսական համայնքը, Աֆղան վետերանների միությունը և Հայ-ռուսական կազակական միությունը: