Զելենսկու և Սի Ցզինպինի զրույցը կազմակերպման հարցում դժվարություններ կան
Նախատեսվում է զրույց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի միջև, սակայն որոշակի դժվարություններ կան դրա կազմակերպման հարցում։
Այս մասին ազգային հեռուստամարաթոնի եթերում հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը՝ նշելով, որ այս իրավիճակը ստեղծվել է Չինաստանի դիրքորոշման պատճառով։
Կան ծրագրեր, դա կազմակերպում են և՛ նախագահի աշխատակազմը, և՛ արտաքին գործերի նախարարությունը՝ գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը և Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Դմիտրի Կուլեբան: Մենք առաջարկում ենք ակտիվ զրույց ունենալ,-ասել է նա։