Թրամփ․ Իրանի հետ պատերազմում սկսվել է բեկումնային փուլԳերմանիայի զինված ուժերը կպաշտպանեն Լատվիայի օդային տարածքը Սեյմի ընտրությունների ընթացքումԳագիկ Խաչատրյանին վիրահատած գերմանացի բժիշկը ժամանում է Հայաստան՝ կալանավայրում նրան տեսակցելուՓաշինյանի քաղաքականությունը Արցախի քաղաքական և պետական ժառանգության վերացման գործընթաց է․ ՀակոբյանՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը քննադատել է Բաքվի միջոցառմանը եվրոպացի պաշտոնյաների մասնակցությունըՌԴ ՊՆ․ Չեռնոմորսկի նավահանգստում հարված է հասցվել ռազմական բեռ տեղափոխող նավիՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնԼեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կժամանի ՈւկրաինաՍեպտեմբերի 19-ից Երևանի օդանավակայանի խաչմերուկում երթևեկության փոփոխություն կլինիԿարծիք կա, որ TRIPP-ը նպատակ ունի դուրս մղել Չինաստանին և Ռուսաստանին Հարավային Կովկասից. ՀՀ-ում Իրանի դեսպանԻրանի հետախուզության նախարարությունը խոստացել է գտնել սուննի քարոզչի սպանության մեղավորներինՖրանկֆուրտում մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ պայթյուններ են որոտացելԻսրայելի ընդդիմության առաջնորդը պահանջել է մինչև ընտրությունները կասեցնել 12 նոր դեսպանների նշանակումըԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էՌումինիայի նախագահը վարչապետի պաշտոնում առաջադրել է եվրապատգամավոր Զիգֆրիդ ՄուրեշանինՔննարկվել են պաշտպանության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցեր«Ապրելու երկիր» կուսակցությունը Մարտունի համայնքում ևս կմասնակցի ՏԻՄ ընտրություններինՄիկոյան փողոցում վիճաբանության ժամանակ 59-ամյա տղամարդը գազային ատրճանակ է գործադրել«Պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան, իսկ աղքատության մակարդակը չի նվազել»․ ԴանիելյանԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՓաշինյանը քննարկել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը Ձորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբ Հայաստանի շախմատի հավաքականները հաղթանակով են մեկնարկել օլիմպիադայի երկրորդ փուլը Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունՓաշինյանը ՏԿԵ նախարար Խուդաթյանին Պեկին է գործուղում TRIPP-ի և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» միջև բովանդակային որևէ տարբերություն չկա. թուրքագետ Հայաստանի նախկին արտգործնախարարը նախազգուշացրել է պետականությանը սպառնացող վտանգների մասին Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել Փաշինյանը կարևորել է Հայաստանի և Բրազիլի միջև հարաբերությունների զարգացումը Ղազախստանում մեկնարկել է «Ռուբեժ-2026» զորավարժության երկրորդ փուլը. ՀԱՊԿ-ից մանրամասնում են «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները բացահայտել են ներնետման դեպք Դավթաշենի կամրջի տակ կիսաքայքայված դի է հայտնաբերվելՀայկական ծագման ապրանքների արտահանումը հունվար-հուլիս ամիսներին դեպի ԵՄ աճել է 72,9 տոկոսով․ ՊապոյանԿմեծացվի պետական կառավարման համակարգի արդյունավետությունն ու թափանցիկությունըՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»Քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթությունները կրթության ոլորտումԴատարանը պարտավորեցրել է Մբապեին 60 հազար եվրո վճարել ՊՍԺ-ին. հայտնի են մանրամասներըՌուսաստանն ու Ուկրաինան զոհված զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են իրականացրելԿոտայքի մարզի երկու բնակավայրում փորձարկվելու են էլեկտրաշչակներՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Ֆրանսիայի միջնորդությունը. ծանրացնող հանգամանքներում գողություն կատարած անձը հանձնվել է Ֆրանսիայի իրավասու մարմիններինԻրանի հետ հակամարտությունը կկարգավորվի մինչև ընտրությունները. ԹրամփԴատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 15-րդ հողատարածքըՀայաստանի հավաքականները վստահ հաղթանակներով մեկնարկել են շախմատի համաշխարհային օլիմպիադան«Վագա Ֆարմ»-ի թվով 22 դեղատնում վարչական իրավախախտումներ են հայտնաբերվել (տեսանյութ)Ինչի՞ց է վախենում Փաշինյանը. արդյո՞ք Ալիևի գործոնն է խոչընդոտում Փաշինյանին Սամվել Կարապետյանին ազատ արձակելու հարցում․ հայտարարություն
Միհրան Խաչատրյանն ազատվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնից
Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է. 25 մլն դրամ հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԻջևանում ծառն ընկել է ճանապարհի երթևեկելի հատվածում. փրկարարները հեռացրել են այնԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
Վազող տողեր

Արցախահայության ու ադրբեջանցիների համատեղում չի կարող լինել, սա բացառված է․ Արցախի ԱԳ նախարար

Արցախը շարունակելու է իր պայքարը՝ իրացված ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման ուղղությամբ: Այս մասին այսօր Ստեփանակերտ-Երևան կայացած հեռուստակամուրջի ժամանակ ասաց Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը:

Նախարարի խոսքով՝ հաշվի առնելով, որ երկար տարիներ Մինսկի խմբի շրջանակներում ընթանում են բանակցություններ և երեք խոշոր գերտերություն, ՄԱԿ-ի մշտական անդամներ՝ Ռուսաստանի Դաշնությունը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան երկար տարիներ ուղեկցում էին այս բանակցային գործընթացը, ուստի իրենց համոզմամբ, նրանք մինչ օրս պարտավորություն էին կրում ստեղծված իրավիճակի համար: 

«44-օրյա պատերազմի հետևանքների մասով ամեն մեկն այս երկրներից ունի իր պատասխանատվության բաժինը: Հաշվի առնելով, որ բազմիցս տարբեր մակարդակներում, այդ թվում՝ բարձր, հնչեցվել են հայտարարություններ, որ պատերազմը չունի ռազմական լուծում, սակայն Ադրբեջանում սանձազերծեցին 44-օրյա պատերազմը: Ինչպես տեղյակ եք, պատերազմի ավարտից հետո, Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահը հայտարարել էր՝ «Չնայած ձեր հայտարարություններին, ես ռազմական ճանապարհով եմ լուծել»: Միևնույն ժամանակ, դա այս իրավիճակում անթույլատրելի է: Հայկական կողմերն այդ բանակցային ձևաչափում տրամադրված էին համապարփակ լուծում գտնելուն, իսկ Ադրբեջանը շարունակում էր այլ ուղղությամբ շարժվել, որպեսզի այդ տարիներին ռազմական ճանապարհով հարցին լուծում տար»,- նշեց Ղազարյանը:

ԱԳ նախարարի խոսքով՝ չնայած այս բոլոր դժվարություններին՝ Արցախի ժողովուրդը հավատարիմ է իր ընտրած ճանապարհին և գործադրելու է բոլոր ջանքերը: Միևնույն ժամանակ ակնկալվում է աշխարհասփյուռ հայության և գործընկերների ակտիվ մասնակցությունը պայքարում:

Ղազարյանը հորդորեց նաև քիչ օգտագործել ինտեգրացիա և նման արտահայտությունները. «Մենք հասկանում ենք, որ ընդհանուր առմամբ այդ ինտեգրացիա բառն ընկալված է ինչ-որ դրական առումով, սակայն այս պարագայում նման որևէ ձևակերպում բացառված է: Այս շրջափակումն էլ դրա վառ ապացույցն է: Եվ պարզ է, որ արցախահայության ու ադրբեջանցիների համատեղում չի կարող լինել, սա բացառված է»: