Ուժեղ երկրաշարժ Տաջիկստանում
Տաջիկստանի Սուղդի շրջանի գյուղերում երկրաշարժի հետևանքով տուժել են բնակելի շենքեր։ Այս մասին ասված է Տաջիկստանի կառավարությանն առընթեր Արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության կոմիտեի մամուլի կենտրոնի հաղորդագրության մեջ։
«Շինությունների ավերման փաստեր կան՝ դրանք տնակներ են, գոմեր, որոշ բնակելի շենքերում ճաքեր են առաջացել»,- ասել են մամուլի կենտրոնից։
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի անունից ստեղծվել է հատուկ հանձնաժողով՝ երկրի վարչապետ Կոխիր Ռասուլզոդայի գլխավորությամբ։
Հինգշաբթի գիշերը և առավոտյան հանրապետության տարածքում 3,9 և 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկու երկրաշարժ է գրանցվել։