Մեդվեդևը Բայրաքթարն անվանել է սովորական անօդաչու թռչող սարք
Ոչ բոլոր արտասահմանյան անօդաչու սարքերն են կատարյալ, այդ թվում՝ թուրքական «Բայրաքթարը»:
Այս մասին ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
«Այն նույն Բայրաքթարը, որի մասին շատ խոսվեց, չի կարելի ասել, որ սա այդքան կատարյալ բան է»,- ասաց նա։
Միաժամանակ նա բարձր է գնահատել Կալաշնիկովի և հարակից ձեռնարկությունների արտադրած զինամթերքը։