Մոսկվան զգուշացրել է Քիշնևին
Ռուսաստանը ստիպված կլինի համապատասխան միջոցներ ձեռնարկել, եթե Մոլդովան միանա ԵՄ-ի հակառուսական պատժամիջոցների որոշումներին։
Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ավելի վաղ հանրապետության փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրաինտեգրման նախարար Նիկոլաե Պոպեսկուն հայտարարել էր, որ Մոլդովան ծրագրում է մոտ ապագայում միանալ լրացուցիչ սահմանափակող միջոցներին, որոնք ԵՄ-ն սահմանել է Ռուսաստանի որոշ քաղաքացիների նկատմամբ։