Քիրբին խոսել է Սև ծովում տեղի ունեցած միջադեպի մասին
Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին ծիծաղելի է անվանել Ռուսաստանում խիզախության համար Սու-27-ի օդաչուին տրված մրցանակը: Այս մասին գրում է BBC-ն։
«Ես չգիտեմ աշխարհում որևէ այլ բանակ, աշխարհում որևէ այլ օդուժ, որը կպարգևատրեր օդաչուին անօդաչու թռչող սարքի հետ բախվելու համար: Սա ծիծաղելի է։ Դա ամոթ է»,- ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը։