Թուրքիան և Իրաքը կկառուցեն Իրանը շրջանցող տրանսպորտային միջանցք
Թուրքիան և Իրաքը ցամաքային և երկաթուղային տրանսպորտային միջանցք կկառուցեն Իրաքի Բասրա նահանգից մինչև Թուրքիայի սահման, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը։
«Մենք այդ հարցը վստահել ենք մեր նախարար ընկերներին, ովքեր աշխատանքներ են տանելու Բասրայից մինչև Թուրքիա ձգվող «Զարգացման ճանապարհի» նախագծի իրագործման ուղղությամբ», - ասել է նա Իրաքի վարչապետ Մուհամեդ ալ-Սուդանիի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
«Ես հավատում եմ, որ մենք Զարգացման ճանապարհի նախագիծը կվերածենք նոր Մետաքսի ճանապարհի մեր տարածաշրջանի համար»,- ասել է Թուրքիայի նախագահը։