Հենրիխ Մխիթարյանը Բունդեսլիգայի լավագույն գոլերի հեղինակների հնգյակում
Բունդեսլիգայի պաշտոնական կայքը ներկայացրել է 18-րդ տուրում խփված գոլերի լավագույն հնգյակը: Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» առաջատար կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլը 3-րդ տեղն է զբաղեցրել:
Հնգյակում են նաև Ուգո Ալմեյդան («Հանովեր»), Ռաֆայելը («Բորուսիա» Մ.), Ջիլոան Համադը («Հոֆենհայմ») և Ալեքսանդր Մայերը («Այնտրախտ» Ֆ.):