Ուժեղ երկրաշարժ Թուրքիայում
Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Այս մասին հայտնում է Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Գեքսունի շրջանում։ 2 րոպե անց գրանցվել է հերթական ցնցումը 4 բալ ուժգնությամբ։
Նոր երկրաշարժի գոտում աշխատում են կառավարման մասնագետները՝ ուսումնասիրելով հետևանքները։