Եթե ԵԽԽՎ-ն երկու հակահայկական բանաձև ընդուներ` կվտանգեր խաղաղությունը. Գագիկ Մինասյան
«Եթե ԵԽԽՎ-ն գնար այդ նախագծերը ընդունելու ճանապարհով, մեծագույն պրոբլեմ կստեղծեր` խնդրի խաղաղ կարգավորման տեսանկյունից: Մեզ հաջողվեց բանաձերից ամենավտանգավորը ընդունել չտալ»,- «Անդրադարձ» մամուլի ակումբում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը:
Ըստ նրա՝ Մինսկի խումբը գտնվեց իր բարձրության վրա և իր վճռական տեսակետը հայտնեց, առ այն, որ բանաձևերը չեն համընկնում Մինսկի խմբի կողմից տարվող քաղաքականությանը:
Մինասյանի խոսքով՝ ԵԽԽՎ-ում և միջազգային այլ հարթակներում բավականին դժվար է հայամետ քաղաքականություն դրսևորել և հայկական շահերի օգտին գործել, հայկական դիրքորոշում առաջ տանել, քանի որ «խավիարային» դիվանագիտությունը բավականին ուժեղ է:
Մանրամասները՝ տեսանյութում