Օկուպացված Շուշիում ֆուտուրիստական ​​մզկիթի շինարարության հիմնական մասն ավարտվել է
Մանկապարտեզի դաստիարակը հարվածել է երեխայի գլխին, որից հետո նրա լացը հարկադրաբար լռեցնելու նպատակով հարվածել է ևս մեկ անգամ
Եկել ենք, որ հասկանանք՝ ինչ է լինելու մեզ հետ. «Մուլտի սթոունի» աշխատակիցները Քննչականի կոմիտե է գնացել (տեսանյութ)Լարված իրավիճակ՝ Բյուրեղավանում. քաղաքապետարանի մոտ են հավաքվել մեծ թվով քաղաքացիներՊետք ա մարդ հավաքենք, գնանք, փողոց փակենք, որ վերջապես ասեն, թե ինչի են կապարակնքել դուռն ու ոնց ա լուծվելու էդ հարցը (տեսանյութ)Դատախազը դատարան է հանձնել Կողբ համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քրեական վարույթի նյութերըԿադաստրի կոմիտեի Հրազդանի ստորաբաժանման նախկին ղեկավարը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 18 մլն դրամի գույքն օրինականացնելու մեջ (տեսանյութ)Իրանի դեմ ԱՄՆ-ի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է յոթիԽոսրովի անտառում ֆոտոթակարդը արձանագրել է գորշ արջին՝ ձագերի հետ (տեսանյութ)Համայնքային ոստիկանները բացահայտել են թմրամիջոց պատրաստելու նպատակով կանեփ աճեցնելու դեպքերՀաստատվեց ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացու աշխատանքային ստաժի փաստըՄիջնաժամկետ կանխատեսումների իրատեսականությունը խորը մտահոգությունների տեղիք է տալիս. «ԼՈւՅՍ» հիմնադրամՊԵԿ-ը բացահայտել է վառելիքի առևտրի ոլորտում հարկային խոշոր իրավախախտումների դեպքեր (տեսանյութ)
«Մուլտի սթոուն»-ի աշխատակիցները պահանջում են բացել իրենց աշխատավայրը. բողոքի ակցիա (ուղիղ)
Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտական պարբերականումՄԻՊ թեժ գիծը ժամանակավորապես չի գործում
Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել
«Մուլտի Վելնեսը» մինչեւ 2065 թիվը պայմանագիր ուներ. «Հրապարակ» Իրանը շարունակում է բանակցել ԱՄՆ-ի հետ. Սպիտակ տուն
Քաղաքացիները Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, ով հայտնել է, որ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը
Թրամփի բոլոր նշանակումները նույն տրամաբանության մեջ են. Սոկոլովի նշանակումը բացառություն չէ. «Հրապարակ»Հյուսիսային Իրաքում պայթյուններ է որոտացելԻշխանությունները բացահայտ ռեկետ են անում. սա հարված է Հայաստանի խոշորագույն տնտեսական հենասյուներից մեկին. Արման ԱբովյանԵվրոպական կառույցների լռության ներքո ՀՀ-ում քաղբանտարկյալների թիվն աճում է. ԱբրահամյանԻնչ թանկարժեք նվերներ է փոխանցել վրացի պաշտոնյան Փաշինյանին. «Հրապարակ»Այսօր՝ մինչև 17:00-ն, որոշ հասցեներում լույս չի լինիՋերմաստիճանը կնվազիԿատարի մայրաքաղաք Դոհայում պայթյուններ են Անորոշ ու անհանգիստ վիճակ. Գյումրին կարող են խոշորացնել. «Հրապարակ»ԵՄ շուկայի «բաց դռները»՝ միայն հայտարարություններով. արտահանողները դժգոհում են նոր խոչընդոտներից. «Ժողովուրդ»Խուլ դժգոհություն մարզպետների շրջանում. «Հրապարակ» ԱՄՆ ուժերը կործանիչներով հարվածել են Իրանի տասնյակ ռազմական թիրախներիՀեղափոխությունից հետո ինչպես փոխվեց Արմեն Գրիգորյանի ունեցվածքը. բնակարան, Toyota և շուրջ 45 մլն դրամ ընտանեկան եկամուտ. «Ժողովուրդ»ԱԺ ո՞ր հանձնաժողովների նախագահությունը կանցնի ընդդիմադիրներին. «Հրապարակ»ԿԳՄՍՆ-ում նոր կադրային փոփոխություն. հերթը մյուս փոխնախարարինն է. «Ժողովուրդ»Իրանի զինված ուժերը անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան ռազմաբազային Ոմանքբհիասթափված են՝ խոստացած անակնկալը «գրել են սառուցին». «Հրապարակ» Արցախը՝ «հակապետակա՞ն», թե՞ պետական առաջնահերթություն. իշխանության երկակի չափանիշները. «Ժողովուրդ»
Խաղաղվեք, հարցը փակված է. մանդատով, թե առանց՝ ես Աղվան Վարդանյանն եմ, դուք ո՞վ եք
Ռոսսելխոզնադզորը սահմանափակում է Թուրքիայից մի շարք մրգերի մատակարարումներըԵԱՏՄ-ն և Միջպետական ավիացիոն կոմիտեն կզարգացնեն համագործակցությունըԿրակոցներ Լոռու մարզում․ 30-ամյա տղամարդը հրազենային վնասվածքներ է ստացելԱՄՆ-ը խստացրել է վիզային ռեժիմը օտարերկրյա մամուլի և ուսանողների համարՈսկե Գնդակի հավակնորդների ցանկը՝ ըստ Goal-ի Կամրջի վրա 22-ամյա վարորդը «Lexus»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին ԱՄՆ-ը մեքսիկական նարկոկարտելներն ընդգրկել է ահաբեկչական կազմակերպությունների ցանկում Վայքում իրանական բեռնատարը կողաշրջվել է ձորակը․ վարորդը մահացել է Եվրոպական գիշեր «Ալաշկերտի» համար. հաղթանակ՝ 11-մետրանոցներով Վերաքննիչ Վարչական դատարանը ևս հաստատեց, որ 2024 թվականի համար կարմիր գծերի թանկացումը ոչ իրավաչափ էր. Վահե Գրիգորյան Դուբայը հերքել է Դաունթաուն շրջանում տեղի ունեցած պայթյունների մասին Reuters-ի հաղորդումը
Մամուլ

«Մենք չենք զարմանում Հայաստանի իշխանությունների վարքագծից, որովհետև գիտենք իշխանության գալու նպատակը»․ Մետաքսե Հակոբյան

«Փաստ» օրաթերթը գրում է

Մարտի 21-ին լրացավ Արցախի Հանրապետության շրջափակման 100-րդ օրը: Այս ամբողջ ընթացքում թշնամին, բացի հումանիտար աղետը խորացնելու քայլերից, դիմեց նաև ահաբեկչական գործողության՝ սպանելով 3 հայ ոստիկանի: Ադրբեջանը շարունակում է թիրախավորել նաև խաղաղ բնակչությանը: Արդեն ավելի քան 100 օր շրջափակված Արցախի ու զուգահեռ տեղի ունեցող գործընթացների մասին զրուցել ենք ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ: Պատգամավորը «Փաստի» հետ զրույցում նշել է, որ, ի տարբերություն շրջափակման սկզբնական շրջանի, այժմ Արցախում այլ են պատկերացումները:

«Եթե սկզբնական փուլում կենցաղային անհարմարությունները, կենցաղային խնդիրներն էին առավել շատ կարևորվում, հիմա ամբողջությամբ այլ են զգացողությունները: Այժմ կենցաղային խնդիրները կարևորող մարդիկ այլևս չկան, որովհետև կա հստակ գիտակցում, որ սա պատերազմ է: Պատերազմ, որտեղ, բնականաբար, կարևորը մարդկային կյանքն է, երեխայիդ վաղվա օրն է, լինել-չլինելը: Ու թե այդ պահին ինչ կուտես, գազ, հոսանք կլինի, թե ոչ, բնավ կարևոր չէ»,-ասաց նա:

Մետաքսե Հակոբյանը շեշտեց հատկապես առողջապահական համակարգի կաթվածահար լինելու փաստի մասին: «Սա փաստ է այն մասին, որ մենք պատերազմում ենք: Մարդիկ են մահանում միայն այն պատճառով, որ նրանց հնարավոր չի լինում բուժօգնություն ցուցաբերել: Պատերազմի մեջ լինելու գիտակցումից հետո նաև հիշում ես, որ մոտ երկուսուկես տարի առաջ կրկին պատերազմի մեջ էիր, որում դու պարտվել ես, քանի որ քեզ հենց քո թիկունքից դավաճանել են հենց քո իշխանությունները: Սա հաշվի առնելով՝ արդեն հիմա մարդկանց մեջ վախ, անհանգստություն կա, որ իշխանությունները պատերազմական իրավիճակում կրկին կդավաճանեն իրենց՝ հենց մեջքի հետևում, այն ժամանակ, երբ իրենք պայքարում են, երբ իրենց հարազատը մահանում է, երբ իրենց երեխաները վիտամիններից զրկված են, ինչի հետևանքներն ինքը ոչ թե այսօր, այլ վաղն է զգալու: Մարդկանց մոտ կա անհանգստություն, որ, ինչպես 2020-ի նոյեմբերի 10-ի առավոտյան, հիմա էլ մի օր կարթնանան կամ գիշերը վեր կթռնեն՝ իմանալով, որ իրենց փոխարեն որոշում են կայացրել, ստորագրել են ու իրենց հայրենիքը հանձնել թշնամուն: Եթե ամփոփում ենք շրջափակման 100 օրը՝ այս ամենի մեջ հենց այս գիտակցումն է մնացել»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով զուգահեռ ընթացող բանակցություններին, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի շուրջ, նաև այն պաշտոնական հայտարարություններին, թե էթնիկ զտման ու ցեղասպանության վտանգ կա, Մ. Հակոբյանը շեշտեց. «Երբ իշխանության՝ ՀՀ-ում վարչապետի, Արցախում էլ նախագահի շուրթերից հնչում են էթնիկ զտում, ցեղասպանություն բառերը, սա ուղիղ հայտարարություն է այն մասին, որ իրենք առաջին հերթին տապալել են Սահմանադրությունը, որովհետև Սահմանադրությամբ լիազորված են թույլ չտալու, կանխելու այդ ամենը: Եթե խոսում են նման վտանգների մասին, բայց չեն կարողանում դրանց, այսպես ասած, դեմն առնել, հետևաբար տապալում են Սահմանադրությունը և չեն կարող լիազորված լինել պետությունը ներկայացնելու տեսանկյունից: Այլ հարց է՝ անմտության, գիտելիքի պակասի պատճառո՞վ, թե՞ միտումնավոր է այս ամենի մասին խոսվում: Ինչ վերաբերում է խաղաղության օրակարգին, ապա հիմա, կարծում եմ, ավելի շոշափելի հանգամանքներ կան: Խոսվում է խաղաղության մասին մի պետության հետ, որն այդ քննարկումներին զուգահեռ շրջափակել է և հումանիտար աղետի շեմին է հասցրել Արցախի Հանրապետությունը: Խոսվում է խաղաղության մասին մի պետության հետ, որը չխորշեց քաղաքացու անվտանգությունը պահող ոստիկանին գնդակահարել հենց այդ օրակարգի քննարկման շրջանակներում»:

Մեր զրուցակցի խոսքով, այս ամենից կարելի է միայն մեկ հետևություն անել: «Կարելի է ասել, որ սրանք կեղծ, մոլորեցնող օրակարգեր են, որոնք առաջ են տանում հենց Հայաստանի իշխանությունները, և դրան չեն հակազդում Արցախի իշխանությունները: Եվ եթե չեն հակազդում, ուրեմն իրենք ևս այդ օրակարգի մեջ են: Սրանք կեղծ օրակարգեր են, որոնցով թմրեցնում են ժողովրդին, այդպիսով թմրեցնում են նաև ինքնապաշտպանական բնազդը, որպեսզի մի օր արթնանան ու տեսնեն, որ իրենք այլևս իրենց բնակարաններում չեն կարող ապրել: Խաղաղության համար պետք է պայքարել, չի կարելի ագրեսիվ, ահաբեկիչ թշնամու հետ նստել և ինչ-որ բանավոր կամ անգամ գրավոր պայմանավորվածության գալ: Մենք գրավոր պայմանավորվածությունների արդյունքը ևս տեսել ենք: Մոտ երկուսուկես տարի առաջ կնքված եռակողմ հայտարարության որևէ կետ այսօր չի գործում:

Ու, ըստ էության, շրջափակելով Արցախն ու փակելով Լաչինի միջանցքը՝ Ադրբեջանն ինքն է չեղարկել այդ եռակողմ հայտարարությունը: Ադրբեջանի նման պետության համար որևէ պայմանավորվածություն նշանակություն չունի: Իսկ խաղաղությունը նաև պետք է հաստատել, ոչ թե խնդրել ու մուրալ:Նման ագրեսիվ քաղաքականություն վարող պետությունները մուրացողին սպանում են, ինչը և անում է Ադրբեջանը թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի Հանրապետությունների նկատմամբ: Հետևաբար, մենք գործ ունենք կեղծ օրակարգերի հետ, որոնցով հանգիստ, առանց աղմուկի, Հայաստանի իշխանությունների ձեռամբ, Արցախի իշխանությունների լռությամբ հայ ժողովրդին իսկապես ցեղասպանության են տանում»,-հավելեց պատգամավորը:

Անդրադառնալով ՀՀ իշխանությունների կողմից հատկապես Արցախի ինքնորոշման իրավունքի մասին որևէ բառ անգամ չասելու փաստին՝ նա ընդգծեց. «Շատ պարզ ու ակնհայտ է, թե այս անձինք ինչու հայտնվեցին իշխանության ղեկին, ինչու զավթեցին ՀՀ-ում իշխանությունը: Շատ պարզ է, քանի որ պատճառն այլևս իրենց էլ չի հաջողվում թաքցնել: Իրենք այն օտարածին իշխանություններն էին, որոնց բերեցին իշխանության Արցախը հանձնելու համար: Եվ այս տեսանկյունից հիմա պետք չէ զարմանալ, որ իրենք չեն խոսում Արցախի ինքնորոշման իրավունքից, իրենք չեն խոսում այն կարմիր գծից, որն ունի Արցախը: Խոսքն ինքնիշխանության մասին է, որը մեզ համար կարմիր գիծ է: Մենք չենք զարմանում Հայաստանի իշխանությունների վարքագծից, որովհետև գիտենք իշխանության գալու նպատակը. ունեն իրենց օրակարգն ու դրանով էլ առաջ են շարժվում: Զարմանալին ու զայրացնողն այն է, որ ՀՀ-ում այսօր կան իշխանություններ, որոնք հանգիստ ոտնատակ են տալիս ՀՀ Սահմանադրությունը ու դա անում են ամեն օր: Նրանք ոտնատակ են տալիս ՀայաստանԱրցախ միասնական ցանկացած որոշում»:

Օրինակ բերելով 1992-ի հուլիսի 8-ին Հայաստանի Գերագույն խորհրդի որոշումը ՝ պատգամավորը նշեց. «Հիմնվելով միջազգային իրավունքի հիմնադրույթների, ազգերի ինքնորոշման իրավունքի, մեր ինքնորոշման իրավունքի վրա՝ ՀՀ Գերագույն խորհուրդը որոշեց Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում։ Սա հզոր փաստաթուղթ է, որը միջազգային հիմք ունի»:

Մետաքսե Հակոբյանի դիտարկմամբ, միայն օտարածին տարրերը կարող էին չեղարկել այս ամենը: «Միջազգային իրավունքը որևէ մեկը չի կարող կասկածի տակ դնել, բայց իրենք այն չեղարկում են, ինչն իրենց օրակարգն է: Փաշինյանի վերջին մամուլի ասուլիսից հետո Ալիևը կրկին խոսեց, հայտարարություններ արեց: Հերթական անգամ մենք արձանագրեցինք, որ խոսույթը նույնն է, օրակարգը՝ ևս, պարզապես մեկը խոսում է հայերեն, մյուսն՝ ադրբեջաներեն: Երկու պետությունների ղեկավարները նույն ուղղությամբ են քայլում, և երկուսի նպատակն էլ մեկն է՝ վերացնել Արցախը ու կասկածի տակ դնել ՀՀ սուբյեկտայնությունը, սասանել և ի վերջո, ուղղակի մաս-մաս անել պետականությունը»,-եզրափակեց նա:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում