Թուրքիան ռազմական հակամարտություններում ոչ մի կողմի չի աջակցի. Էրդողան
Թուրքիան ռազմական հակամարտություններում, այդ թվում՝ ուկրաինական, ոչ մի կողմի չի աջակցի:
Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը, փոխանցում է CNN Turk-ը։
Ընդգծենք, որ ռուս-ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր Թուրքիան փորձում է երկու երկրների միջև ստանձնել բանակցությունների միջնորդի դերը: