Եթե Պուտինը գնա Եվրոպա, ապա նրան պետք է կալանավորեն և հանձնեն Հաագայի դատարան. Բլինկեն
Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր ոք, ով Միջազգային քրեական դատարանի անդամ է և ունի որոշակի պարտավորություններ, պետք է կատարի իր պարտավորությունները:
Այս մասին նշել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Պուտինը պետք է կալանավորվի, եթե որոշի այցելել Եվրոպա:
Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ը ՄՔԴ-ի անդամ չէ, հետևաբար Բլինկենը չկարողացավ պատասխանել այն հարցին, թե արդյոք Պուտինը կկալանավորվեր ԱՄՆ-ում։