Ռուբեն Մելիքյան․ «Դավաճանությունը Չը-դավաճանությունից զատող սահմանը շատ հստակ է»Ռուսաստանի 26 խոշոր օդանավակայաններում սահմանափակվել է օդանավերի վառելիքով լիցքավորումը«ՀայաՔվեն» ողջունում է Արցախի իշխանությունների՝ քաղաքական ուժերի հետ կոնսուլտացիաներ սկսելըԱՄՆ-ի քսան նահանգ դատի է տվել Թրամփի վարչակազմին՝ անհետացող տեսակների պաշտպանության թուլացման պատճառովԴաշտավանի Սուրբ Աստվածածին եկեղեցում Խաչվերացի տոնական Սուրբ Պատարագ կմատուցվիԱրցախի իշխանությունները քաղաքական կոնսուլտացիաներ են սկսում ՀՀ քաղաքական ուժերի հետ․ Իսկանդարյան«Այսպես կոչված «կրթական բարեփոխումներն» ու մեդալի իրական երեսը․ ԳալստյանԿաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով զոհված ալպինիստների թիվը հասել է 15-իԴյուսելդորֆում ոստիկանությունը Ուկրաինայի գլխավոր հյուպատոսարանի մոտ լայնածավալ գործողություն է իրականացնումԹրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումներըՀայաստանը ներկայացրել է COP17-ի նախագահության առաջնահերթություններն ու նախապատրաստական աշխատանքներըՄեր նահատակ հերոսների ծնողները ծանր առողջական խնդիրների դեպքում պետական աջակցություն չեն ակնկալումԵԱՏՄ երկրների մաքսային ծառայությունները քննարկել են ռիսկերի կառավարման համակարգի զարգացումըԻՀՊԿ․ Հորմուզի նեղուցի մոտ ոչնչացվել է ամերիկյան ծովային անօդաչու սարքՇիրակի թեմում Խաչվերացի հանդիսավոր թափոր կանցկացվիԱրամ Վարդևանյան․ «Անկախության հռչակագիրը մեր պետականության անբաժանելի հիմքն է»Ռուսական բանակը անօդաչուներով հարվածել է Պավլոգրադին․ 3 զոհ, առնվազն 34 վիրավոր. մանրամասներԵրևանի պուրակներից մեկը կկրի Հրաչուհի Ջինանյանի անունըԲալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգՔաղաքը չի կարող վերանորոգվել առանց ժամանակավոր անհարմարությունների. քաղաքապետի խոսնակՍարգիս Արզումանյան․ «Եթե ԳՈՅ-ը չի փակվել, ապա ո՞ւր է ԳՈՅ թատրոնի բեմը»ԱՄՀ․ Հորմուզի նեղուցով նավագնացությունը կազմում է մինչճգնաժամային մակարդակի ընդամենը 10%-ըAir Arabia-ն աստիճանաբար չեղարկում է հոկտեմբերին և դեկտեմբերին Ռուսաստան նախատեսված չվերթներըՈւկրաինայում Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին 1 կմ-անոց գոտում հատուկ ռեժիմ է սահմանվելԹրամփը նշել է Իրանի հետ պատերազմի ավարտի ժամկետըՌուբինյանը ԱԳՄԱՆ-ից գործուղված Մխիթարյանին նշանակել է ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետՀայաստան կայցելի «Save Armenia» կազմակերպության բարձրաստիճան պատվիրակությունըՀայաստանն ու լեհական KGHM-ը քննարկել են հանքարդյունաբերության ոլորտում համագործակցությունըԹուրքական ԱԹՍ-ները խնդիր են դարձել Հունաստանի համարԵԱՏՄ նիստին քննարկվել են եվրասիական տնտեսական ինտեգրմանն առնչվող արդիական հարցերՊաշտոնական. Վանը նոր գլխավոր մարզիչ ունիԲախվել են «MAN» բեռնատարն ու մարդատար «Գազել»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է ջրատարումՄանկավարժներն անդրադարձել են կամավոր ատեստավորման գործընթացին, հարցաշարերի բովանդակությանըԱռուշ Առուշանյանը ՔՊ–ի թեկնածուն է Գորիսում. «Ազատություն»Ռեալի նախկին ֆուտբոլիստը նշել է ՉԼ-ի երկու գլխավոր ֆավորիտներին՝ չընդգրկելով Մոուրինյուի թիմինՀայ-լեհական համագործակցություն և «ԹՐԻՓՓ» նախագիծ․ քննարկումներ Ազգային ժողովումԻնչու է Հայաստանը մասնակցել PISA հետազոտությանը․ ԿԳՄՍՆ պարզաբանումըՀրանտ Թոխատյանի մարմնավորմամբ հայ դատավորը՝ Մհեր Մկրտչյանի նոր ֆիլմում. Ռուբեն Մելիքյանը փակագծեր է բացելԱլեն Սիմոնյանն ու Շվեյցարիայի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներինCOP17-ի անխափան էլեկտրամատակարարում ապահովելու նպատակով ՀԷՑ-ի ենթակայանը արդիականացվել է. Ռոմանոս ՊետրոսյանՊանդորայի արկղը բացված է. ՊեսկովԿես տարում Հայաստանն Ադրբեջանից ներմուծել է մոտ 18 մլն դոլարի վառելիք, իսկ արտահանում չի եղել. Hetq.amՇուրջ 10 հազար մարդ շարունակում է հարկադիր պարապուրդում լինել. են հասցվում պետբյուջեին․ Տոնոյանը՝ Ծառուկյանի բիզնեսի չաշխատելու մասինՀայաստանը թևակոխել է ազգային տիեզերական կարողությունների զարգացման նոր փուլ. ՓաշինյանԱբովյանում մեքենան վրաերթի է ենթարկել փողոցի թույլատրելի հատվածով հատող 18-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՀամայնքային nստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապшրտված և հանցավnր հակումներ ունեցող 77 անձ (տեսանյութ)ՔԿՀ-ում գտնվող Գագիկ Խաչատրյանը լոգանք ընդունելու, սանհանգույցից ինքնուրույն օգտվելու հնարավորություն չունի. ՊաշտպանԽոշոոր հրդեհ Չինաստանի բեռնատար նավերից մեկում. կա 20 զոհՍամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով ներողություն ու 3 մլն դրամՍև ծովում բեռնատար նավին անօդաչուների հարվածի հետևանքով ադրբեջանցիներ են զոհվել և վիրավորվել
Արխիվ

Պատկերասրահի վաճառքը հանձնարարվել է նախագահի աշխատակազմի ղեկավարի սանիկին

2015թ-ի հունիսին Ազգային պատկերասրահի տնօրենի թափուր պաշտոնի համար 9 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ տնօրեն ընտրվեց Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Արման Ծատուրյանը:

Նշենք նաև, որ ընդհուպ մինչև ընտրությունները Մշակույթի նախարարությունը չէր հրապարակում թեկնածուների անունները` ընտրությունները կայացան մթության քողի տակ:

Պատկերասրահի տնօրենի թափուր պաշտոնի համար առաջադրվել էին ևս երկու թեկնածու՝ Արթուր Ավագյանը և Սաթենիկ Վարդանյանը:
«Տնօրեն դառնալու համար գիտնական լինել պետք չէ, կարևորը ղեկավարելու ձիրքն է»,- ահա այսպիսին էր նորաթուխ տնօրեն Արման Ծատուրյանի` պատկերասրահի տնօրեն լինելու տեսլականը:

Հավելենք, որ Արման Ծատուրյանը մասնակցել է «Սորոս» հիմնադրամի կողմից կազմակերպված դասընթացներին: Նա է կազմակերպել Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները:

Մշակույթի նախարարությունը չթաքցրեց էլ, որ երեք թեկնածուներից ամենաշատ թվով գիտական աշխատություններ ուներ Սաթենիկ Վարդանյանը: Թեև Պատկերասրահի տնօրենի պաշտոնի համար կարևորվել էր գիտության թեկնածու լինելու հանագամանքը, սակայն կասեն` «ըդիկ կարևոր չէ»:

Կարող է հարց առաջանալ, թե ինչու այժմ անդրադարձանք խնդրին, սոսկ այն պատճառով, որ Պատկերասրահի տնօրենի առաջին գործերը թվում է, թե պետք է ուղղված լինեին նոր ծրագրերին` Պատկերասրահն ավելի հարմարավետ դարձնելու համար: Բայց նորընտիր տնօրեն Ծատուրյանը որոշել է, որ պատկերասրահին նոր շենք է պետք, ինչից կարելի է ենթադրել, որ Պատկերասրահը ևս ունենալու է ԱԳՆ շենքի ճակատագիրը:

Ու չի բացառվում, որ առաջիկայում Հրապարակի այս գեղեցիկ շինությունը ներկայացվի խարխուլ-փլատակ ու վաճառվի որևէ մեծահարուստի, գումարի մի մասն էլ գրպանվի, իսկ մյուս խղճուկ մասն էլ ուղղարկվի պետբյուջե:

Զավեշտալին այն է, որ Պատերասրահի հետևի արդեն հայտնի Արամի 30 շենքը գիշերով քանդեցին, քանի որ «մտահոգված» էին, թե պատկերասրահի ճանապարհը նեղ է, այնինչ, հող են նախապատրաստում պատկերասրահի վաճառքի համար:

Նշենք, որ Արամի 30-ը քանդել են գիշերով ոչ թե ճանապարհը լայնացնելու նպատակով, այլ պարզապես քաղաքապետարանը տարածքը վաճառել է և այնտեղ ևս ժամանակակից շինություն է լինելու:

«Դիփունքը խաբում ին ու խաբում»,- կասեր սունդուկյանի հերոսը:

Լավ, կարելի է ասել, ով է Արման Ծատուրյանը` ում գործուղել են Պատկերասրահ` իրագործելու Պատկերասրահի սահուն վաճառքը: Նա, ըստ մեր տեղեկությունների, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի սանիկն է, ում ուսերին է դրված Պատկերասրահի վաճառքն իրականանցելու պատասխանատու գործը: