Հենց հիմա տեղի են ունենում փոփոխություններ, որոնք չէին եղել հարյուր տարի․ Սի Ցզինպին
Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինը Ռուսաստանի Դաշնություն պետական այցի ավարտին, հրաժեշտ տալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հետաքրքիր հայտարարություն է արել։ Այս մասին գրում է Ria.ru-ն։
Կրեմլի շքամուտքի մոտ՝ Սի Ցզինպինը Պուտինին ասել է․
«Հենց հիմա տեղի են ունենում փոփոխություններ, որոնք չէին եղել հարյուր տարի, և մենք միասին առաջնորդում ենք այդ փոփոխությունները»,-ասել է Չինաստանի ղեկավարը ձեռքսեղմման ժամանակ։
Պուտինը Չինաստանի նախագահի հայտարարությանը պատասխանել է այսպես․ «Համաձայն եմ»։