Իսրայելը հարձակվել է Հալեպի միջազգային օդանավակայանի վրա
Իսրայելի զինված ուժերն ավիահարված են հասցրել Հալեպի միջազգային օդանավակայանին։ Այս մասին հայտնում է Al-Arabiya հեռուստաալիքը։ Ավելի ուշ հարվածը հաստատել է Սիրիայի պաշտպանության նախարարությունը։
«Առավոտյան ժամը 03:55-ին Իսրայելը մի քանի հրթիռային հարված է հասցրել Միջերկրական ծովից՝ Լաթաքիայից արևմուտք՝ գրոհելով Հալեպի միջազգային օդանավակայանի տարածքը»,- ասվում է Սիրիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։
Al-Arabiya-ի փոխանցմամբ՝ Իսրայելի զինված ուժերը չորս հրթիռ են արձակել օդանավակայանի ուղղությամբ։ Հրթիռակոծությունը վնասել է օդանավակայանի ենթակառուցվածքը, ինչի կապակցությամբ այն ժամանակավորապես կփակվի։