ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից Իսրայելի դեսպանը նկատողություն է ստացել
ԱՄՆ Պետդեպարտամենտը զանգահարել է Իսրայելի դեսպան Մայք Հերցոգին՝ բացատրելու այն փոփոխությունները, որոնք կատարվել են անջատման մասին օրենքում, որը թույլ կտա իսրայելցիներին վերադառնալ Հյուսիսային Սամարիա:
Իսրայելական լրատվամիջոցները նշում են, որ սա բացառիկ քայլ է ամերիկյան վարչակազմի կողմից, որին գործնականում չեն դիմում Իսրայելի հետ կապված հարցերում։
Ամերիկացիները սովորաբար իրենց ուղերձները փոխանցում են Իսրայելին՝ առանց նման պաշտոնական ընթացակարգերի։