Պուտինը չի կարողանում հասնել ցանկալի գործընկերության Սի Ցզինպինի հետ. ISW
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի հետ բանակցություններից հետո, չկարողացավ հասնել Չինաստանի հետ ավելի սերտ երկկողմ գործընկերության։
Նման եզրակացության են եկել Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի վերլուծաբանները։
Զեկույցում վերլուծաբանները մեջբերում են ՉԺՀ-ի և Ռուսաստանի Դաշնության համատեղ հայտարարությունը «համապարփակ գործընկերության և ռազմավարական համագործակցության խորացման, նոր դարաշրջան մտնելու մասին», որը կողմերը ստորագրել են հանդիպման ժամանակ։
ISW-ն նշում է, որ փաստաթուղթը պարունակում է ռուս-չինական հարաբերությունների զարգացման ավելի զուսպ տարբերակ։ Դա տարբերվում է Պուտինի սպասածից։