ԱՄՆ-ը զգուշացնում է, որ Ռուսաստանը նոր հարձակում է նախապատրաստում Ուկրաինայում
Միացյալ Նահանգները կարծում է, որ ռուսական զորքերը մոտ ապագայում կարող են փորձել նոր հարձակում սկսել Ուկրաինայի դեմ, նման հարձակումները կարող են իրականացվել մի քանի ճակատով, ասել է Սպիտակ տանը ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։
Նրա խոսքով՝ առաջիկա շաբաթները կրիտիկական են լինելու Ուկրաինայի դեմ Ռուսաստանի Դաշնության պատերազմում։
«Մենք պետք է համոզվենք, որ անում ենք ամեն ինչ, որպեսզի Ուկրաինան պատրաստ լինի դրան»,- ասել է Քիրբին։